«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Անցյալի ստվերներ», «Գերդաստան», «Բանակում», «Քաղաքում», «Խոպանի տեսություն» հեռուստասերիալներից եւ մի շարք այլ հեռուստանախագծերից հայտնի դերասանուհի, Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի արտիստուհի Անահիտ Կիրակոսյանն է: -Անահի՛տ, կա՞ մի բան, որ այս աշնանն այնպայման անելու եք: -Այո, գնալու եմ գեղարվեստական ֆիլմի քասթինգի: Կարճամետրաժ մի ֆիլմից ունեմ հրավեր, մասնակցությունս արդեն հաստատված է, բացի այդ, կա …