Խոշոր ավտովթար` Երեվանում. կա 7 վիրավոր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Իսակովի պողոտայում` դեպի Կիլիկիա տանող ճանապարհին իրար են բախվել “ԲՄՎ 520” մակնիշի 10 ՏՕ 848, “ԲՄՎ” մակնիշի 30 ԼՕ 221 համարանիշի եւ “Լեքսուս”մակնիշի 16 ՍԼ 674 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի վայրից, ըստ նախնական տեղեկությունների, 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Վթարի հետեւանքով “Լեքսուսը” բախվել է հաստաբուն ծառին Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ: ՃՈ աշխատակիցները մեծ դժվարությամբ են բացել խցանված ճանապարհը, քանի որ հավաքվել էին հետաքրքրասեր քաղաքացիները:




Լրահոս