Ներկայիս «Միլան»-ը շատ լավն է. Բուֆոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ընդգծել է, որ Ֆիլիպո Ինձագիի` գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո «Միլան»-ը Իտալիայի առաջնությունում վտանգավոր մրցակից է դարձել: 36-ամյա դարպասապահը հավելել է, որ ակումբի նորեկ Ֆերնանդո Տորեսը կարող է հեշտ հարմարվել նոր ակումբին:

«Ներկայիս «Միլան»-ը շատ լավն է: Ինձագին հրաշալի մարզիչ է: Նա իր սաներին այնպիսի որակներ է հաղորդում, որով օժտված էր ֆուտբոլիստ լինելու տարիներին: Ակումբը հարձակվողական ֆուտբոլ է քարոզում, իսկ «Միլան»-ում շատ փորձառու ֆուտբոլիստներ կան, որոնք պատրաստ են արդյունք ցույց տալ:

Տորեսը հիանալի ձեռքբերում է: Նա ցանկանում է վերադառնալ իր հին խաղամակարդակին և կարծում եմ, որ Իտալիայում նրա մոտ ամեն ինչ կստացվի», – նշել է նա:




Լրահոս