Մեյվեզերին հաղթելու համար պետք է հրացանով ռինգ դուրս գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Դեվիդ Հեյը հայտարարել է, որ եթե ինքը մարզիչ լիներ, երկու քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերին հաղթելու համար իր սաներին խորհուրդ կտար հրացանով ռինգ դուրս գալ. տեղեկացնում է boxingtv.ru-ն:

«Ես կփորձեի հրացանը: Պետք է դրանով ռինգ դուրս գալ և նրա երկու ոտքերին կրակել, հետո էլ՝ նոկաուտ անել: Ես չգիտեմ` նրան ինչպես հաղթել, նա այնպիսի իդեալական ոճ ունի: Մեյվեզերն ուժեղ հարվածներ է ստացել Զաբ Ջուդայի և Շեյն Մոզլիի հետ մարտերում, սակայն դրանք բացառիկ հարվածներ են այստեղ և այնտեղ: Նա ամեն բանում ՝ շարժման, կոմբինացիայի, պահի ընտրության մեջ առաջնակարգ պատրաստվածություն ունի: Նա մեծագույններից է, իսկ այդպիսիք շատ չեն», – հայտարարել է Հեյը:




Լրահոս