Այսօր կոլումբիացի գրող Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1927թ. մարտի 6-ին է ծնվել կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը: Գրականության բնագավառում 1982 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Մոգական ռեալիզմ» գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ։ Առավել հայտնի են նրա «Գնդապետին ոչ ոք չի գրում» (լույս է տեսել 1961 թ.), «Չարաբաստիկ ժամը» (1966 թ.), «Սերը ժանտախտի ժամանակ» (1985 թ.) վեպերը։ Գրողին համաշխարհային ճանաչում է բերել և լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը (1967 թ.)։

Գաբրիելի ծնվելուց հետո նրա հայրը ձեռք է բերում դեղագործի աշխատանք։ 1929 թ. հունվարին նրա ծնողները տեղափոխվում են Սուկրե։ Մարկեսը մնում է Արակատակայում, ուր նրան դաստիարակում են մայրական կողմից տատն ու պապը։ Հենց նրանք էլ ծանոթացնում են ապագա գրողին ժողովրդական ավանդույթներին և լեզվական առանձնահատկություններին, որոնք էլ դառնում են իր արվեստի հիմնական տարրերը։ Երբ բոլորում է Մարկեսի 9 տարին, մահանում է նրա պապը և Գաբրիելը տեղափոխվում է ծնողների մոտ՝ Սուկրե։

Նրա ստեղծագործական մտածողության վրա մեծապես ազդել են այնպիսի գրողներ, ինչպիսիք են Էռնեստ Հեմինգուեյը, Վիլյամ Ֆոլքները, Ջեյմս Ջոնսը և Վիրջինիա Վուլֆը, Ֆրանց Կաֆկան։ 1950-1952 թթ.-ին Մարկեսը Բարրանկիլնում աշխատակցում է «El Heraldo» թերթին։ Այդ տարիներին դառնում է գրողների և ժուռնալիստների ոչ պաշտնական խմբի (որը հայտնի էր Բարրանկիլյաների խումբ անվան տակ) ակտիվ անդամ։ 1954-1955 թ.-ին Մարկեսը աշխատում է «El Espectador» թերթում՝ տպագրելով հոդվածներ ֆիլմերի համար։ Որպես թղթակից նա լինում է Իտալիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Վենեսուելայում և ԱՄՆ-ում։ 1959 թ.-ին Նյու Յորքում ծնվում է իր որդին։




Լրահոս