Ազարն այս պահին ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստն է. Ժոզե Մոուրինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ իր թիմի կիսապաշտպան Էդեն Ազարին համարում է ընթացիկ տարում Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը:

«Հաշվի առնելով, թե ինչ է անում Ազարը խաղադաշտում, պետք է Պրեմիեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը նրան շնորհել: Յուրաքանչյուրն, ով այդ անվանակարգում այլ անուն է տալիս, պարզապես թոզ է փչում մարդկանց աչքերին: Ազարն այս պահին ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստն է»,- նշել է նա:




Լրահոս