Սոնա Ռուբենյանի նոր տեսահոլովակը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սոնա Ռուբենյանը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված նոր տեսահոլովակ է ներկայացրել: Երգը կոչվում է «Ժամանակն է»:

«Զանգեր զարկե՛ք հարյուր կոչնակ,
Ամեն տարին մի համազարկ,
Խուլ մարդկության մեծ ականջին`
Հայի դատը դարձրեք կտակ։
Զանգեր, զանգեր զարկե՛ք կոչնակ,
Տարեք երկինք աղոթք անբառ,
Մեծ աշխարհի փոքր խղճին`
Հայի դատը դարձրեք կտակ։
Կանգնի՛ր աշխարհ, ժամանակն է,
Բացի՛ր հոգիդ, դա պետք է հենց քեզ
Մենք մի մասն ենք քո` փոքր, բայց լուսե,
Խիղճը քո աշխարհ ուզում է փրկվել…
Արցունքն այնքան կաթեց հողին,
Հույսի մի ծառ աճեց հողից,
Ուժ չմնաց էլ լացելու,
Քարե կամք կա պայքարելու։
Քարերն այնքան արյուն տեսան,
Այնքան դաժան ցավեր տեսան,
Հայ պանդուխտի գաղթը տեսան,
Անխոս վկան նրանք դարձան»:




Լրահոս