Ծիծեռնակաբերդում կբացվի հայ գաղթականներին օգնած բուժաշխատողների հիշատակին նվիրված ճեմուղի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 2-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելի Հայաստանի 4-րդ բժշկական միջազգային համագումարի պատվիրակությունը, որտեղ կբացվի Մեծ Եղեռնի տարիներին հայ գաղթականներին օգնություն ցուցաբերած բուժաշխատողների և միսիոներների հիշատակին նվիրված ճեմուղի, ինչպես նաև կտնկվի եղևնի` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Պատվիրակները կայցելեն նաև Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտի բժշկական սրահ:

Միջոցառմանը մասնակցելու է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:




Լրահոս