Ջրհոսներ. օրը հարմար է լավ մարդկանց հետ շփումների համար. աստղագուշակ հուլիսի 24-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ Ամենահաճելի օրերից չէ, սակայն շատ բան կախված է հենց ձեզանից: Բացասական միտումների ազդեցությանը հակադրե՛ք կամք, վեհանձնություն և սթափ միտք, ու շատ բան դրական ընթացք կստանա: Հնարավոր է, որ աջակցություն ստանաք այնպիսի մարդկանցից, ում կենսափորձով ու խելամտությամբ դուք միշտ հիացել եք: Ուժեղ է փոփոխությունների ձգտումը, այստեղ կարևոր է չշտապելը և զգուշության մասին հիշելը:

Ցուլ Այսօր դուք դժվար թե կարողանաք հանգստանալ և վերականգնել ուժերը. չափից ավելի շատ են կուտակված գործերը, որոնք ուշադրություն են պահանջում: Հաճախ են կոնֆլիկտներ ծագում ազգակաների հետ, քանի որ դուք ձեր սպասած աջակցությունը չեք ստանում, փոխարենը` անվերջ ձեր հասցեին քննադատություն եք լսում: Համբերությամբ և զսպվածությամբ պարծենալ չեք կարող, քանի որ հաճախ եք ազատություն տալիս բացասական էմոցիաներին:

Երկվորյակներ Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է: Ինչ էլ որ օրվա ընթացքում տեղի ունենա, դուք ձեզ անբավարարված եք զգում, իսկ երբեմն էլ` խաբված: Ձեր մտերիմների գործողությունները ձեզ հիասթափեցնում են: Բազմաթիվ գործեր, որոնք դուք հաճույքով կանեիք, ստիպված եք հանձնարարել ուրիշներին, իսկ սեփական ժամանակն էլ վատնում եք ձեզ աղետալի կերպով ձանձրացնող բաների վրա:

Խեցգետին Օրը բարենպաստ է, անչափ հարմար` նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Խուսափե՛ք անտեղի շտապողականությունից, կարելի է առաջ գնալ ձեզ համար հարմարավետ տեմպով: Աշխատակիցների և գործընկերների հետ շփումներից, որքան էլ այդ մարդիկ սովորաբար ձեզ համար համակրելի են եղել, այսօր ավելի լավ է հրաժարվել, փոխարենը հանդիպե՛ք ընկերների հետ և այցելե՛ք տարեց ազգականներին:

Առյուծ Օրը ձեզ համար բազմաթիվ հաճելի անակնկալներ է պատրաստել: Դուք հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղուց ծրագրած մտահղացումներ: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնք երբևէ ձեր կյանքում կարևոր դեր են խաղացել. այժմ նրանք կարող են փորձել ճնշում գործադրել ձեր վրա, ձեզ օգտագործել սեփական շահերի համար:

Կույս Այսօր դուք դժվար թե զսպեք ձեր ցանկությունները, քանի որ դրանք շատ ուժեղ են: Էմոցիաների ազդեցության տակ դուք դիմում եք քայլերի, որոնք հղի են տհաճ հետևանքներով: Իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ չեք կարողանում հետևել այն մարդկանց խորհուրդներին, որոնք փորձում են ձեզ ետ պահել չմտածված քայլերից:

Կշեռք Այսօր պետք է աշխատել որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել կիսատ թողած գործերը: Եթե դուք դա չանեք այսօր, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք այդպես էլ կմնան անավարտ: Հատկապես համբերատար եղե՛ք տարեց ազգականների հետ, հաճախ ինքներդ ձեզ հիշեցրե՛ք այն մասին, որ միջամտելով ձեր կյանքին, նրանք առաջնորդվում են բարի մղումներով:

Կարիճ Բարդ օր է շփումների առումով, քանի որ ձեզ հաճախ սխալ են հասկանում: Կոնֆլիկտներն ու վեճերը ծագում են ամեն մի մանրուքից, իսկ ահա հաշտվելը անսպասելիորեն դժվար է ստացվում: Մարդկանց չպլանավորած այցելությունները, ում դուք առանձնապես չեք ճանաչում և չեք ուզում տեսնել, նույնպես չի բարձրացնի ձեր տրամադրությունը:

Աղեղնավոր Այսօր դուք դժվար թե դժգոհեք կենսական եռանդի պակասից: Օրվա ընթացքում այնքան բան կհասցնեք անել, այդ թվում և` բարդ գործեր, որ ինքներդ էլ կզարմանաք ձեր հնարավորությունների և հաջողությունների վրա: Ամեն մի հերթական խնդրի լուծման հետ, ձեր առջև նորանոր հնարավորություններ կբացվեն: Վատ օր չէ կոմերցիոն գործունեության համար, հնարավոր է, որ բավական մեծ գումարներ ձեռք բերեք: Ներդրումներ կարելի է անել միայն սեփական բիզնեսի մեջ:

Այծեղջյուր Չարժե օրն անցկացնել տանը նստած. այսօր առավել հարմար պահն է աշխարհիկ միջոցառումների այցելելու, հաճելի մարդկանց հետ շփվելու համար: Դուք անզուգական տպավորություն եք գործում նոր ծանոթների վրա, և պատահական չէ, որ նրանք պատրաստ են ձեր ներկայությանը շատ ժամանակ հատկացնել:
Հնարավոր են անսպասելի ուշադրության նշաններ, հաճելի նվերներ:
Ջրհոս Այսօր դուք ասում եք այն ամենը, ինչ մտածում եք, և քանի որ միայն լավն եք մտածում, ձեզանից ոչ ոք չի նեղանում: Օրը հարմար է ամեն տեսակի մարդկանց հետ շփվելու համար` ինչպես նրանց, որոնց հետ միշտ հիանալի լեզու եք գտել, այնպես էլ նրանց, որոնց հետ երկար ժամանակ խնդիրներ ունեիք: Ցանկություն կառաջանա ինչ-որ խոշոր ձեռքբերումներ անելու, և դրանք հաջողը կլինեն, եթե դուք հենվեք սթափ մտքի վրա, այլ ոչ թե հետևեք շրջապատի խորհուրդներին:

Ձկներ Չնայած այն բանին, որ օրվա առաջին կեսը լի է անախորժություններով ու թյուրիմացություններով, այնուամենայնիվ, դուք կպահպանեք ձեր հանգիստ հոգեվիճակը: Հենց դա էլ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները, ինչպես նաև սպասել հարմար պահի, երբ աստղերը պատրաստ կլինեն ձեզ ուրախացնել իրենց բարեհաճությամբ: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների համար:




Լրահոս