Դրոգբան տեղափոխվեց կանադական ակումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադական «Մոնրեալ Իմփեքթ»-ը ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբային: 37-ամյա կոտդիվուարցի ֆուտբոլիստը նոր թիմին կմիանա վիզա ստանալուց հետո, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Դիդյե Դրոգբայի պայմանագիրը կկնքվի 18 ամսով: Այդ ընթացքում նա կստանա 3 միլիոն դոլար:

Անգլիայի անցած առաջնությունում Դրոգբան մասնակցել է 28 հանդիպման և խփել է 4 գնդակ:




Լրահոս