«Ես իրենց ընդամենը կարող եմ հաջողություն մաղթել. «Ժառանգություն»-ը` «Ոտքի´ Հայաստան» շարժմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումն Armlur.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրենց պայքարով քաղաքական կուսակցությունների համար ստեղծում են հարթակ` իշխանափոխության հասնելու համար: Նախաձեռնության անդամները բոլոր ընդդիմադիր կուսակցություններին բաց նամակ են ուղարկելու` առաջարկելով միանալ իրենց և միասնական ուժերով հասնել նպատակին:

Armlur.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ շարժման անդամների հետ առհասարակ չի զրուցել և չգիտի` «նրանց պատկերացումներն» ինչպիսին են: «Ես իրենց ընդամենը կարող եմ հաջողություն մաղթել, ոչ ավելին, որովհետև մեծ հաշվով տեղյակ չեմ: Բնականաբար, տեղյակ եմ, թե ովքեր են, ինչ կարգախոսներ են առաջ տանում, բայց մնացած հարցերին ծանոթ չեմ, ուստի` կհրաժարվեմ որևէ մեկնաբանություն անելուց»,- ասաց Մարտիրոսյանը:

Դիտարկմանը, թե նախաձեռնության անդամներից մեկն էլ հենց «Ժառանգություն» կուսակցության անդամ է, Ա. Մարտիրոսյանն ասաց. «Բայց դա կուսակցության հետ բացարձակ կապ չունի: Իր անհատական որոշած նախաձեռնությունն է, ինքը որևէ հարց չի քննարկել կուսակցությունում դրա հետ կապված: Ես մանրամասների մասին մամուլից եմ տեղեկանում և դա ինձ համար բավարար չէ որևէ հայտարարություն անելու համար»:




Լրահոս