ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՆԵԼ Է ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ռեստորաններից մեկի խոհարարը վիճաբանության ժամանակ սպանել է իր գործընկերոջը: Հայտնի է դարձել, որ ռեստորանի երկու խոհարարների միջեւ վիճաբանություն է սկսվել սեղանը սրբելու լաթի պատճառով: Վեճի ժամանակ խոհարարներից մեկը վերցրել է մոտակայքում գտնվող գրտնակն ու հարվածել գործընկերոջ գլխին: Վերջինս գլխուղեղի հատվածում ստացած վնասվածքներից ժամեր անց մահացել է: Փաստի առիթով հետաքննություն է սկսվել:

ԽՈՐՏԱԿՎԵԼ Է
Բաղդադում՝ Տիգրիս գետում, խորտակվել է նավ-ռեստորան, որում եղել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Միջադեպի հետեւանքով զոհվել է առնվազն 15 մարդ: Ըստ տեղի ոստիկանության` լիբանանյան խոհանոցով ռեստորան ունեցող նավը գտնվել է վթարային վիճակում:  Ողբերգության պատճառները դեռեւս անհայտ են:

«ԽԵԼԱՑԻ» ՁԵՌՆԱՓԱՅՏ
Ճապոնական Fujitsu ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի ձեռնափայտ, որը ներկառուցված էկրանի շնորհիվ ցույց է տալիս ճիշտ ճանապարհն ու ուղղորդում տիրոջը: Ձեռնափայտը համալրված է Satnav արբանյակային նավիգացիոն համակարգով, այն առավել օգտակար կլինի թույլ տեսողություն ունեցողների, անդամալույծների եւ տարեցների համար: Ձեռնափայտը կապված է համացանցի հետ, ինչը հնարավորություն է տալիս այն կրողին կորելու դեպքում հայտնաբերել: Բացի այդ, այն հատուկ ներկառուցված ազդակների շնորհիվ կարող է չափել սրտի զարկերի քանակը, օդի ջերմաստիճանն ու խոնավությունը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս