Իրանում գողերի ձեռքը կտրելու նոր սարքավորում է ցուցադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի իշխանությունները ցուցադրել են պատժի ավտոմատացված նոր գործիք` ձեռք կտրելու սարքավորում, որի օգտագործումը համապատասխանում է իսլամական իրավունքի նորմերին: Ինչպես գրում է РБК-ն, նոր սարքավորման կիրառումը ցուցադրել են դատապարտյալներից մեկի վրա: Կտրել են գողություն կատարելու մեջ մեղադրվող երկրի քաղաքացու ձեռքի 4 մատները:

Islamic Society of North America հավելում է, որ բացի կրած պատժից, գողը դատապարտվել է նաև 3 տարվա բանտարկության ու ստացել է 99 մտրակի հարված:

Հիշեցնենք, որ Իրանի օրենքի համաձայն` երկրի հոգևոր առաջնորդը շատ մեծ լիազորություններ ունի:




Լրահոս