ԴԱՀԿ-ն հիմա էլ հալված շոկոլադներ է աճուրդի հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը մանկական տակդիրներ աճուրդի հանելուց բացի՝ պարզվում է՝ նաեւ հալված շոկոլադներ է վաճառքի հանում:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել «Soray եւ Tulvem» տեսակների շոկոլադե կոնֆետներ, որոնք, սակայն, ուտելու համար ոչ պիտանի են եւ գտնվում են հալված վիճակում:

Այսինքն՝ ենթադրվում է, որ դրանք գնորդը պետք է օգտագործի որպես անասնակեր: Աճուրդի է հանված 61 կգ շոկոլադե կոնֆետները վաճառվում են մեկ ամբողջական լոտով՝ 22.875 դրամ արժեքով: Նշենք, որ ապրանքները գտնվում են Արմավիրի մարզում:




Լրահոս