Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ Բենգազիի հարցով լսումները տևել են 11 ժամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ.-ին լիբիական Բենգազի քաղաքում ԱՄՆ դեսպանատան շենքի վրա ահաբեկիչների հարձակման մասին գործով ԱՄՆ Կոնգրեսի լսումները տևել են 11 ժամ, փոխանցում է Интерфакс-ը:

Լսումների ընթացքում, որոնք անց են կացվել ներկայացուցիչների պալատի հատուկ կոմիտեի կողմից, ներկայացվել են Ժողովրդավարական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի բացատրությունները, ով այդ ժամանակ ղեկավարում էր ԱՄՆ պետդեպարտամենտը:

Ինչպես փոխանցվում է՝ նախկին պետքարտուղարը խոստովանել է, որ նա պատասխանատվություն չի կրում տեղի ունեցածի համար:

Ընդ որում, Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ-ն չի կարող կանխել իր քաղաքացիների դեմ բոլոր ահաբեկչական հարձակումները:




Լրահոս