Հայտնի հայրիկների «անմեղ» բալիկների արկածների հետևանքները. ապահո՞վ է արդյոք Հայաստանի քաղաքացին փողոցով քայլելիս (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազեն, թմրամիջոցներ պահել և օգտագործել, ճանապարհային երթեւեկության կանոնները  խախտել, սաունաներում, գիշերային ակումբներում ու ռեստորաններում, մեղմ ասած, անկառավարելի դառնալ, քաղաքում թիկնապահներով ամենակարող երևալ: Ահա այսպիսի՛ ապրելակերպով են հիմնականում փայլում հայտնի հայրիկների «անմեղ» բալիկները:

Խոսենք փաստերով: 2014 թվականի մայիսի 17-ին Վերնիսաժի տարածքում տեղի ունեցած կրակոցները և՛ս եկան ապացուցելու, որ Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը, մեղմ ասած, վաղուց կորցրել է իր ապահովությունը: Փաստն առավել քան ակնհայտ է` այդ կրակոցներից կարող էր վիրավորվել կամ զոհվել այդ պահին այդտեղ գտնվող ցանկացած քաղաքացի: Այսինքն՝ ապահով Հայաստանում ՀՀ քաղաքացիները ապահովվագրված չեն անգամ անպատժելիության «կտրոն ունեցող» «էլիտար» փեսաներից:

Իսկ ինչպես է տեղի ունեցել հիշատակված միջադեպը, և ովքեր են հայտնվել դրա կիզակետում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս