Մխիթարյանը` տուրի խորհրդանշական հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Whoscored.com-ի եւ Kicker-ի վարկածով, ընդգրկվել է գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ արտագնա խաղում Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Դորտմունդցիները հաղթել էին 3:1 հաշվով: Whoscored.com-ը նրան ճանաչել էր նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:




Լրահոս