ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Այս մեքենայի վարորդը այս կերպ հորդորում է զերծ մնալ տարբեր տեսակի վատ սովորություններից: Հուսանք՝ նման հորդորներն ու կոչերը կծառայեն իրենց նպատակին:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ քաղաքացիներին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար:

Գայանե Մալխասյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ-ում մշտապես բնակվող այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել, դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարան (Երեւանի քաղաքապետարան)՝ ներկայացնելով.
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից.
3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից.
4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք.
5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից.
6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005թ. մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով.
7) ամուuնության վկայականի պատճեն.
8) երեխայի՝ ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավել համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է.
9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:
Եթե որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2013թ. ՀՀ-ում որդեգրման ենթակա երեխաների թիվը կազմել է 103, որոնցից 57-ը եղել են Երեւանից: Մարզերից այդպիսի երեխաների ամենամեծ թվաքանակը Լոռիում է գրանցվել՝ 17 երեխա, Շիրակում՝ 7 երեխա, Գեղարքունիքում՝ 6 երեխա, Տավուշում՝ 4 երեխա: Բացառություն է կազմում Վայոց ձորը, որտեղ այդպիսի երեխա չկա:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀ բուհեր սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը կազմակերպվի անվճար հիմունքներով:

Իրինա Մարտոյան (33 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Մարտոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սփյուռքահայ դիմորդը կարող է ընդունվել պետական պատվերով (անվճար).
ա) ընդհանուր հիմունքներով ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ հավաքելու դեպքում,
բ) օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի շրջանակներում ընդունելության հանձնաժողովի որոշմամբ բաշխվող պետպատվերային տեղ ստանալու դեպքում: Անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական, մշակութային մասնագիտությունների համար դիմորդները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին մեկ տարում ՀՀ-ում ուսանողների թիվը նվազել է 6.299-ով: Ակնհայտ է, որ այս փաստը պայմանավորված է վերջին տարիներին արձանագրված արտագաղթի մեծ տեմպերով:




Լրահոս