ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Սերժ Սարգսյանը  փակ հանդիպում է ունեցել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հրավիրված ԶԼՄ-ների ցանկում եղել է մոտ երկու տասնյակ լրատվամիջոց՝ հիմնականում նրանք, ովքեր ավանդաբար հրավիրվում են նախագահականի միջոցառումներին: Թեեւ “Ժողովուրդ օրաթերթ”-ի եւ armlur.am-ի ներկայացուցիչները ներկա չեն եղել հանդիպմանը, սակայն մեզ հաջողվել է պարզել, որ այդ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի, խոսվել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի մասին: armlur.am -ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն ասել է, թե Աժ-ում Աղվան Հովսեփյանի անունը՝ որպես գլխավոր դատախազի թեկնածու, չի ներկայացվելու: Այսինքն՝ Հովսեփյանը հրաժեշտ է տալու դատախազի պաշտոնին: Նշենք, որ վաղը լրանում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնավարման վեց տարի ժամկետը:




Լրահոս