ՀԺ. Ռուսաստանը չի ներում Հայաստանին տված վարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ” օրաթերթի ունեցած տեղեկություններով, Ռուսաստանը չի պատրաստվում “ներել” դեռ 2009 թվականին Հայաստանին տված 500 միլիոն դոլարի վարկը:
ՀՀ կառավարությունում հույսեր ու֊նեին, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցու֊թյան մասին հայտարարությունից հետո ռուսական կողմը կնե֊րի այդ պարտքը՝ որպես ,բարի կամքի դրսևորումե: Այդ վարկը Հայաստանը ստացել է երկարատև ու դժվարին բանակցու֊թյուններից հետո: Ընդ որում, այդ պարտքը ծանր պայմաննե֊րով էր տվել՝ տարեկան մոտ 4 տոկոս տոկոսադրույքով: Այն համարվում է Հայաստանի վարկային պորտֆելում ամենա֊ծանր վարկերից մեկը:
Թերթի տեղեկություններով, առավելագույ֊նը, որին համաձայն է ռուսական կողմը այս պահին, վարկի վերակառուցումն է, այսինքն դրա սպասարկման համար վճարումների հետաձգումը:




Լրահոս