Հրապարակ.Ի՞նչն էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին բերել ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Աժ-ում ՀՀԿ խմբակցություն անհանգիստ ելումուտ անող Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից մեր լրագրողը փորձել է ճշտել, թե ինչն է նրան բերել ԱԺ։ Վերջինս նյարդային պատասխանել է, թե գործեր ունի։ Որոշ տեղեկություններով, մարզպետը ՀՀԿ ԳՄ նիստից առաջ փորձել է խմբակցությունից ճշտել, թե արդյոք իրեն վտանգ չի՞ սպառնում, չի՞ բարձրացվելու մարզպետների, այդ թվում իր պաշտոնանկության հարցը։ Ի դեպ, ՀՀԿ նիստում երեկ նախատեսվում էր, որ Սերժ Սարգսյանը հրապարակելու է ապագա գլխավոր դատախազի անունը, բայց նա դա չի արել՝ ասելով, դեռ ժամանակ կա։ Բայց ներկաները, դատելով նրա և Դավիթ Հարությունյանի ջերմ հարաբերություններից, ենթադրել են, որ թեկնածուն հենց նա է։ Այսօր, հավանաբար, գլխավոր դատախազի պաշտոնակատար կնշանակվի նրա տեղակալներից մեկը”,–գրում է Հրապարակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս