Ակտիվիստներին ծեծի ենթարկողները հայտնի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնի է դարձել օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերը` ժամը 1:30-ին, “Արարատ” հյուրանոցի մոտ քաղաքացիական ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկողների ինքնությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացի Միհրան Մարգարյանից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցում 7 անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր եւ ընկերոջ՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի քաղաքացի Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ, հարվածներ հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում, դեպքից 16 օր անց միայն քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ քննչական բաժնի ծառայողները, սեպտեմբերի 14-ին պարզել են, որ Միհրան Մարգարյանին եւ Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկել եւ վնասվածքները պատճառել են Երեւանի բնակիչներ՝ 25-ամյա Ս. Բաբայանը եւ 39-ամյա Ս. Փուրտոյանը, որոնք ներկայացվել են բաժին ու տվել խոստովանական ցուցմունքներ: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս