Սերգո Կարապետյանի եվ Աբրամ Բախչագուլյանի հարաբերությունները լարված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` ադրբեջանական ու թուրքական ծագմամբ մթերքի ներկրումը թույլատրող հրամանից հետո Հայաստան են ներկրվել թուրքական ծագմամբ մի քանի տեսակ ապրանքներ:
Ըստ “Իրազեկ եւ պաշտպանված սպառող” ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի՝ սննդամթերքի անվտանգության ծառայությունն իրավասություն ունի Թուրքիայից բերված ապրանքները լաբորատոր փորձաքննության ենթարկելու, սակայն “բավարար կամք չունի”: Թուրքիայից բերվել են կիտրոն, մաստակների տեսականի, խմորիչ, սննդային հավելումներ, պարենային եգիպտացորենի հատիկներ, սակայն լաբորատոր փորձաքննության ենթարկվել են միայն մաստակները: Երկու կողմերի համագործակցությունը կլիներ այն դեպքում, երբ վերահսկողություն լիներ: Բայց քանի դեռ այն բացակայում է, փաստացի հարվածի տակ է ընկնում գյուղնախարարը, որովհետեւ իր կողմից տրված հրամանը մնում է “օդում կախված”: Սակայն սա ունի մեկ այլ պատճառ: 
Ըստ “Ժողովուրդ”-ի հավաստի տեղեկությունների՝ Սերգո Կարապետյանի եւ ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանի աշխատանքային հարաբերություններն ի սկզբանե լարված են: Ավելին, Բախչագուլյանը նույնիսկ չի մասնակցում ԳՆ-ում անցկացվող նիստերին եւ սրտատրոփ սպասում է այն օրվան, որ ծառայությունը կառանձնացվի գյուղնախարարության կազմից: Ահա թե ինչ է ստացվում, երբ երկու չինովնիկ իրար հետ աշխատելու փոխարեն “թշնամություն” են անում: Տեղեկությունը ճշտելու համար “Ժողովուրդ”-ը դիմեց Ս. Կարապետյանի  մամլո խոսնակ Անի Սմբատյանին, ինչին ի պատասխան՝ նա ասաց. “Նման բան չկա: Գյուղնախարարի եւ ծառայության պետի հարաբերություններն աշխատանքային են”:




Լրահոս