Արաքսավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 20-ին` ժամը 03.27-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա դիզվառելիքի արտահոսք: Անհրաժեշտ է փրկարարներիօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում ,ՖորդՏրանզիտե մակնիշի 09LU604 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ՖորդՏրանզիտ ավտոմեքենայի վարորդ՝ Իսպանիայի Հանրապետության քաղաքացի, 1955թ. ծնված ՋուաոՄաքեադը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ: Բժիշկները հիվանդի վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոմեքենայի դիզվառելիքի արտահոսքի դադարեցում և ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:




Լրահոս