Բնակարանագողը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժին է դիմել  33-ամյա մի տղամարդ և հայտնել, որ  իր բարեկամի   տնից  գողացել են մահճակալի 2 գլխակողեր, ապակյա սպասք, հեռուստացույցի սարքավորում և տնտեսական ապրանքներ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Սոս Թ.-ն: Գողոնն առգրավված է: Սոս Թ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս