Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ անկախության օրվա միջոցառումների շրջանակում 2013թ. սեպտեմբերի 18-ին Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում կայացել է համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին:
Միջոցառումը կազմակերպել էին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը եւ Բելառուսի “Միասին” երիտասարդական կազմակերպությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ պետական կոնսերվատորիայի եւ Բելառուսի հայազգի բարերարների աջակցությամբ:
Համերգին ելույթ են ունեցել Հայաստանից ժամանած, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը եւ Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, դաշնակահար Ալեքսանդր Պոլյակովը:
Հնչեցին Ա.Խաչատրյանի, Ա.Բաղդասարյանի, Կոմիտասի եւ այլ հեղինակների ստեղծագործություններ: Միջոցառմանը ներկա էին ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելություների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:




Լրահոս