Արագածոտնի մարզում УАЗ-ը կողաշրջվել է. կա 7 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 21-ամյա Ավիս Գևորգյանը, վարելով УАЗ 452 մակնիշի 31 ՍՕ 521 համարանիշի ավտոմեքենան, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջում:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ավտոմեքենայի ուղևորներ՝ Հնաբերդ գյուղի բնակիչներ, 52-ամյա Աիդա Տոնապետյանը, 1-ամյա Այդա Տոնապետյանը, 19-ամյա Աննա Ադամյանը, 20-ամյա Հասմիկ Տոնապետյանը, 36-ամյա Գայանե Ամրոյանը և 18-ամյա Հասմիկ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արագած գյուղի Ծաղկահովիտ բժշկական կենտրոն:
Մանրամասները` shamshyan .com-ում




Լրահոս