Հայտնաբերվել է զենք-զինամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.50-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ  “Արաբկիր” բժշկական կենտրոնի աղբարկղի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը  հայտնաբերել է ատրճանակ, “ՌԳԴ-5” տիպի նռնակի նմանվող նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և 12.7 մմ տրամաչափի  82  փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս