ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱԺ-Ի ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրահանգով արդեն երկար տարիներ Անդրանիկ Մանուկյանի տրամադրության տակ է մնում 052 օօ 01 ավտոմեքենայի համարանիշը: Սա ինքնիրավչության կոպիտ դրսեւորում է, քանի որ այսպիսի համարանիշ ունենալու իրավունք ունեն բացառապես ԱԺ հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները: Իսկ Ա. Մանուկյանը 1999-2000թթ. է եղել ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որից հետո աշխատել է նախարար, իսկ հիմա էլ Ուկրաինայում ՀՀ դեսպանն է: Հավանաբար, Մանուկյանի նկատմամբ Աբրահամյանի ուշադրությունը պայմանավորված է խնամիական հարաբերություններով. երկուսն էլ Գագիկ Ծառուկյանի խնամիներն են:




Լրահոս