ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոշոր յուրացումների գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի մտերիմ ընկերը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր  Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Օհանյանն ինչքան շուտ դուրս գա, այնքան ավելի լավ կլինի: «Եթե ինքը նամակ է գրել նախագահին, ապա դա նախագահի որոշելու խնդիրն է: Պետք է ասեմ, որ ներման դիմում գրելու օրվանից էլ միշտ հույսեր եղել են, որ նախագահը կների, բայց դեռ ոչինչ չեմ կարող ասել»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ինքը թեեւ չի այցելել իր ընկերոջը, սակայն միշտ կապ ունի նրա հետ: Մեր այն հարցին, թե սեպտեմբերի 21-ին նախատեսված համաներման արդյունքում հնարավոր է՝ ազատ արձակվի նաեւ ՃՈ նախկին պետը, Ղարագյոզյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ այդ ամենը դեռ խոսակցություններ են:




Լրահոս