ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր երկիրը ցանկանում է հնարավորինս խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, սակայն դրանք չեն կարող ուղղված լինել Ռուսաստանի շահերի դեմ»:

Էդվարդ Նալբանդյան «Մեդիամոլ»

Մեր պաշտոնյաները լրիվ ձեռքից գնում են, գոնե Լեհաստանի իր գործընկերոջ մոտ Նալբանդյանը չբարձրաձայներ ՀՀ իշխանությունների ճորտատիրական հակումների մասին: Առանց այն էլ բոլորը գիտեն Հայաստան-Ռուսաստան յուրօրինակ եւ ոչ հավասար «եղբայրության» մասին, էլ ի՞նչ կարիք կա հերթական անգամ խայտառակ լինել: Նախարարն այդ մասին չի՞ մտածում, երեւի ի վիճակի էլ չէ, քանի որ վերջին շրջանում աֆրիկյան երկրների հետ ակտիվ շփումը հավանաբար նրա մոտ ձեւավորել է ավելի շատ սվազիլենդյան մտածելակերպ, ըստ որի՝ ամեն ինչ կարելի է, միայն թե ՌԴ-ի շահերին դեմ չլինի:




Լրահոս