ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ճանապարհային վճարը, եւ ովքեր պետք է վճարեն դա:

Դավիթ Հովհաննիսյան (43 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան` ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով կամ նույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները: «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան` ճանապարհային վճարը ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման աշխատանքները կազմակերպելու եւ իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով նույն օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:

ՀՀ հարկային ծառայություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Յուրաքանչյուր վարորդ, կախված իր մեքենայի չափերից եւ նստատեղերի քանակությունից, վճարում է սահմանված գումար եւ ակնկալում, ինչպես պատասխանում է նշված, նորոգված ճանապարհ: Սակայն, հաշվի առնելով Հայաստանի ավտոճանապարհների անմխիթար վիճակը, հարց է առաջանում. ինչի՞ վրա են ծախսվում հավաքված ահռելի գումարները:




Լրահոս