ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդյո՞ք «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն աղանդ է, իսկ նրա հետեւորդները՝ աղանդավորներ, թե՞ այն եւս Հայ առաքելական եկեղեցու գաղափարախոսությունն ունի:

Լիա Հայրապետյան (30 տարեկան, դաշնակահարուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Կյանքի խոսք» կազմակերպությունն աղանդ Է: Նրանց աղքատիկ ուսուցումները, որ տրվում են կրոնական աղքատ գիտելիքներ ունեցող մարդկանց կողմից, համեմատել չի կարելի Հայ առաքելական եկեղեցու՝ Աստծուց ավանդված դարավոր վարդապետության հետ: Նրանք չունեն ուսմունք, այլ ընդամենը խաղում են քրիստոնեություն՝ Տիրոջ պատվիրանների շուրջ մակերեսային դատողություններ անելով: Իսկ ամենակարեւորը՝ նրանք իրենց պաշտամունքի ժամանակ քրիստոնեական վարք չեն դրսեւորում, որովհետեւ բղավում են, անհասկանալի բառեր են արտասանում՝ իբրեւ աղոթք, ընկնում են տրանսի մեջ՝ գետնին թավալվելով եւ ցնցվելով, եւ Աստված գիտի, թե տրանսի ժամանակ ով ինչպես իրեն կդրսեւորի, եւ այս ամենը նրանք համարում են Սուրբ հոգու ներգործություն՝ իբրեւ թե ստանում են շնորհներ եւ փրկվում են: Նրանք աղանդավորներ են, ոչ քրիստոնյաներ:
Քրիստոնյան նա է, ով աշխատում է նմանվել Քրիստոսին՝ ապաշխարելով, այսինքն՝ մեղքերի խոստովանությամբ եւ Աստծուց թողություն ակնկալելով, մեղքին հակառակվելով եւ հաղորդվելով Քրիստոս Փրկչի հետ: Միայն առաքելական ավանդության մեջ մնալով կարող ենք զարդարվել Սուրբ հոգու շնորհներով եւ փրկվել: Առաքելական ավանդությունը Առաքելական մայր եկեղեցում է: Նրանից դուրս չկա եկեղեցի, ուղիղ քրիստոնեական հավատք եւ կյանք, որը զորանում է մեր մեջ Կյանքի խոսքով: Առաքելական մայր եկեղեցուց դուրս չկա հաղորդություն մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ, ուստի չկա նաեւ փրկություն:

Օրհնությամբ՝ տեր Սմբատ քահանա Սարգսյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Բոլորս էլ գիտենք, որ «Կյանքի խոսք»-ն ունի մարդկանց գրավելու լայն հնարավորություն, եւ կարելի է ասել, որ ամենավտանգավոր կրոնական կազմակերպություններից է: Այս աղանդի գործունեության գաղտնիությունը եւ դրա հետ կապված բազմաթիվ ահազանգերը  հենց այդ մասին են վկայում:




Լրահոս