Այրվել է թոնրատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Բուդաղյան փողոցի թիվ 6 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 6 տան բակում գտնվող թոնրատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.37-ին, մարվել` 15.43-ին:
Ամբողջությամբ այրվել է Գ. Կ.-ին պատկանող թոնրատունը (20 քմ):  




Լրահոս