Հրապարակ. Տիգրան Սարգսյանը չերեզ Աշտարակ՝ Սանկտ Պետերբուրգ, կմեկնի ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Չինաստանից դեռ “չեկած” ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում կմեկնի ԱՄՆ, սակայն, ինչպես ընդունված Է ասել, “չերեզ Աշտարակ”, պահպանելով հայաստանյան կոմպլեմենտարիզմի՝ շանհայա-արևմտամաքսայնացման բոլոր սուբորդինացիաները։
 
Սեպտեմբերի 29-ին Տիգրան Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի համանախագահն Է նա։ Հիշեցնենք՝ ռուսական կողմից հանձնաժողովը նախագահում Է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որի կինը, ի դեպ, հայուհի Է։ Սա Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու առաջին “պլենար”–հանդիպումն ու նիստն Է, որն Էլ, բնականաբար, կքննարկի նաև մեր անդամակցությանն առնչվող բավականին նուրբ հարցեր”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս