ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐՆ ԱՂՈԹՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ-ի հիվանդանոցից “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրությանն իր աղոթքով մի նամակ է ուղարկել կալանավոր Գագիկ Գեղամյանը՝ ներկայացնելով իր կողմից կառուցված  մատուռի նախապատմությունը: Նշենք, որ Գ. Գեղամյանը վթարի հետեւանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: 
“Աղն աշխարհի պակասել է, մարդը մանկուրտ է դարձել, 
Խիղճ ու հավատ մոլորվել են, թե ինչու են մոռացվել,
Բայց դեռ Աստված հանդուրժում է սիրված որդու արյունով,
Ի՞նչ կլինի մարդուս վերջը, երբ գա նեռը չար ոգով”:
Այս տողերի հեղինակի՝ Նորք-Մարաշի բնակիչ, կալանավոր Գեղամյան Գագիկի ձեռքի շնորհքով վերջերս “Նուբարաշեն” ՔԿՀ-ի հիվանդանոցի կալանավորների համար նախատեսված զբոսանքի վայրում՝ տուֆակերտ պատին, փորագրվել ու քանդակվել է   փոքրիկ մի մատուռ, որն օրհնվել է տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի աղոթքով:
Մատուռն իր հոգեւոր ուժով դեպի իրեն է ձգում կալանավորներին, որոնք ամեն օր՝ զբոսանքի ժամանակ, մոմ են վառում, խունկ ծխում ու աղոթում առ Աստված: Կալանավորները շնորհակալություն են հայտնում կառուցողին՝ նշելով, որ քարին փորագրված Հիսուս, հույս, հավատ, սեր բառերն ամեն անգամ կարդալիս մխիթարվում ու մեծ հավատով են լցվում դեպի ապագան:
“Եվ այդպես էլ հիրավի…
Եթե հավատ չլինի Ձեր սրտերում բարետես,
Չեն կատարվի իղձերը Ձեր երբեւէ  կյանքում հեռատես,
Եվ ինչ խոսնակ Ձեր փոխարեն հանդես գա, 
Միայն Աստծուն սրտով սիրի հավատա”:
“Ժողովուրդ” օրաթերթի 623 համար




Լրահոս