Հրդեհ Փարաքար գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 29-ին` ժամը 13:30-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երիտասարդության փողոցի տներից մեկում գազի 10 կգ-անոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Օ.-ին պատկանող Երիտասարդության փողոցի տներից մեկի խոհանոցում:




Լրահոս