ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաչալը եթե ճար ունենա, իր գլխին կանի: Եվրոպական երկրներից շատերը խորը ճգնաժամի մեջ են, եւ մենք մեր շուկան նվիրելու էինք նրանց»:

Արտակ Դավթյան «Հենարան»

«Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է» արտահայտությունն իսկը ՀՀԿ-ականների համար է ասված. նրանք հավանաբար կերազեին զարգացած եվրոպական երկրների ճանապարհը բռնել, սակայն ո՞վ է թույլ տվողը։ Չէ՞ որ ունեն «մեծ եղբայր», որը ցանկացած պահի կարող է զայրանալ, կանչել, վախեցնել, պարտադրել եւ ենթարկվել տալ։ Ի դեպ, նույն այդ «մեծ եղբայրը», որը թեեւ մեր թշնամուն զենք է վաճառում, խորը ճգնաժամի մեջ է, եւ ՀՀ իշխանություններն էլ իրենց համար պատիվ են համարում լինել խորը ճգնաժամի մեջ գտնվող երկրի վասալը, ում արդեն ոչ միայն շուկան, այլեւ գրեթե ամեն ինչ են նվիրել։




Լրահոս