ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ իմ տունը քանդել եւ այդ նույն տարածքում կառուցել նոր տուն կամ դրան կից հողամասի վրա նոր շինություն: Ես ո՞ւմ պետք է դիմեմ, ու ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:

Արտաշես Ավետիսյան (38 տարեկան, կահույքագործ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ա. Ավետիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բարձրացրած հարցը կարգավորվում է հետեւյալ իրավական ակտերով՝
1. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն որոշումով,
2. ՀՀ 2002թ. փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N91 որոշումով:
Միաժամանակ հարցի պատասխանին մանրամասն ծանոթանալու համար կարող եք մոտենալ Երեւանի քաղաքապետարանում գործող «մեկ պատուհանին»:        

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր քաղաքացի, որը երբեւէ ձեռնարկել է որեւէ կառուցապատման աշխատանք, քաջատեղյակ է, թե ինչքան երկար եւ ժամանակատար գործընթաց է շինարարության թույլտվության հետ կապված թղթաբանական քաշքշուկը: Ու որքան էլ իշխանությունները խոսում են քաղաքացու խնդիրները «մեկ պատուհանով» լուծելու մեխանիզմի արդյունավետության մասին, իրականությունն այլ պատկեր է ներկայացնում:




Լրահոս