ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վերջին շրջանում անասելի սրվել են Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի փոխհարաբերությունները: Երբեմնի մտերիմ ընկերների միջեւ լարվածությունը սկիզբ է առել Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո: Ինչպես հայտնի է, Կոստանյանը, Սերժ Սարգսյանի բնորոշմամբ՝ «տեմպի տակ ընկած», դատախազության աշխատակիցներին հեռացնում է աշխատանքից՝ պաշտոնապես բացատրելով, թե մարդիկ իրենք են աշխատանքից ազատման դիմումներ գրում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կոստանյանը աշխատանքից ազատել է նաեւ Միքայել Մինասյանի մտերիմներին ու վստահելիներին՝ մոռանալով երբեմնի ընկերական հարաբերությունները:




Լրահոս