France Football-ը հայտարարել է «Ոսկե գնդակ»-ի հանձնման նոր կանոնների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

France Football-ը հայտարարել է «Ոսկե գնդակ»-ի հանձնման կանոններում փոփոխություններ կատարելու մասին: Ըստ այդմ, այժմ  տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների վերջնական ցուցակը բաղկացած կլինի 30 ֆուտբոլիստից: Նաև չեն հայտարարվի երեք ֆուտբոլիստի ազգանուններ, ում միջև վերջնական ընտրություն կկատարվի:

Բացի այդ, հաղթողն ու 30 խաղացողի ամբողջական վարկանիշային ցուցակը կներկայացվեն հաշվետու տարվա վերջին, ոչ թե հաջորդ տարվա հունվարին: Քվեարկությանը մասնակցելու են միայն լրագրողները:




Լրահոս