ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Արգել գյուղում

Երեկ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Արգել գյուղում: «Արգել» ՓԲԸ մոտ 150 աշխատակիցներ փակել էին Երեւան-Արգել ավտոճանապարհը եւ սպառնում էին չբացել այն, մինչեւ ընկերությունը բանվորների 1 տարվա աշխատավարձերը չվճարի: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Արգելի գյուղացիներից մեկը: Ըստ նրանց՝ երեկ մարզպետարանից ներկայացուցիչներ են եկել համայնք եւ խորհրդակցություններ են անցկացրել Արգելի գյուղապետի հետ:
Նշենք, որ «Արգել» ՓԲԸ արտադրում է նորագույն տեխնոլոգիաներով ամրաններ:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունից ստացված միջնակարգ կրթության ատեստատը եւ հիմնական կրթության վկայականը վերականգնելու համար:

Սաթեն Մարգարյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունից ստացված միջնակարգ կրթության ատեստատը եւ հիմնական կրթության վկայականը վերականգնելու փաստաթղթերի ցանկը հետեւյալն է.
1. քաղվածք՝ շրջանավարտի ավարտած ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունից՝ ավարտական փաստաթղթի կորստի վերաբերյալ,
2. գնահատականներով տեղեկանք՝ համապատասխան ուսումնական հաստատությունից,
3. միջնորդագիր՝ համապատասխանաբար ՀՀ մարզպետարանների /Երեւանի քաղաքապետարանի/ կրթության վարչություններից եւ նախարարության ենթակայության պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենի կողմից,
4. անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների միջնակարգ ընդհանուր կրթության ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները ՀՀ պետական նմուշի հատուկ հաշվառման փաստաթղթեր են, որոնք հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ կարգով է ներկայացվում վերակազմակերպման դիմում: Եվ խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս է կատարվում վերջինիս գրանցումը:

Իրինա Մանուկյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման մասին դիմումը կազմվում է տեղում գործակալության աշխատակցի կողմից՝ վերջինիս ներկայացված համապատասխան փաստաթղթերի եւ տեղեկությունների հիման վրա: Պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ ներկայացուցչի միջոցով: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:
Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չեն պետական գրանցումը մերժելու հիմքեր, գործակալությունը, սահմանված կարգով, պետք է կատարի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում(ներ)ը: Առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել վերակազմակերպումների պետական գրանցման այլ ժամկետներ:
Վերակազմակերպումը կատարված է համարվում գրանցամատյանում վերակազմակերպման արդյունքում ստեղծվող եւ գործունեությունը դադարեցնող կազմակերպությունների վերաբերյալ համապատասխան գրառումները կատարելու պահից:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վերակազմակերպումը կատարված է համարվում գրանցամատյանում վերակազմակերպման արդյունքում ստեղծվող եւ գործունեությունը դադարեցնող կազմակերպությունների վերաբերյալ համապատասխան գրառումները կատարելու պահից:




Լրահոս