Սյունիքի մարզպետի նշանակումն այնքան էլ լավ հետևանքներ չթողեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 6-ին Սյունիքի մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը: Պարզվում է՝ նրա նշանակումը այդքան էլ լավ չի անդրադարձել կոմբինատի գործունեության վրա: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ընկերության տնօրեն Մհեր Պոլոսկովը խախտել է մաքսային կանոնները, ինչի արդյունքում ՊԵԿ-ը որոշել է նրան տուգանել: Սակայն ուշագրավ է, որ ՊԵԿ-ը տուգանքի փաստաթղթում նշել է, որ կոմբինատի տնօրենը 2016 թվականի հոկտեմբերի վիճակագրական տվյալները չի ներկայացրել, ինչը նշանակում է՝ շրջանցել է օրենքը:

Ավելին՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ սա օրենքը շրջանցելու միակ դեպը չի եղել: Նման խախտում նոյեմբերի ընթացքում եւս իրականացվել է, որի արդյունքում նրան տուգանել են 150 հազար դրամի չափով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս