Ներգերատեսչական աղմուկ ՍԴ-ում. դատավորի մոտ ատրճանակի հայտնաբերումը փորձում են «ջրել». «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ թերթը գրում է. «Անցյալ չորեքշաբթի Մոսկվա մեկնելիս ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի մոտ օդանավակայանում ատրճանակի լիցքավորված փափշտակալի հայտնաբերման մասին մեր հաղորդած լուրը, պարզվում է, ներգերատեսչական աղմուկ է բարձրացրել։

Միջադեպի վերաբերյալ հետաքրքրություն են ցուցաբերել միանգամից մի քանի իրավապահ կառույցներ։ Այժմ Սահմանադրական դատարանում մտածում են ինչպես «ջրել» այս միջադեպը։ Հիշեցնենք, փամփշտակալը դատավորի մոտ հայտնաբերվել էր զննման ժամանակ։ Մեզ հայտնի դարձավ, որ դատավորն ունի դիվանագիտական անձնագիր և շատ է զարմացել, որ իրեն զննել են։ Սահմանադրական դատարանը մինչ օրս մեր հայտնած տեղեկատվության վերաբերյալ ոչ պաշտոնական բացատրություն, ոչ էլ հերքում չի ներկայացրել։ Իսկ մինչ այդ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը մականուն է ձեռք բերել, նրան այժմ ՍԴ-ում անվանում են «Մագազին Աշոտ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս