Միջադեպերը կկրկնվեն, համոզված եմ դրանում. քաղաքագետը` համբուրգյան հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համբուրգյան հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագող երկրների ներկայացուցիչները հայտարարությամբ են հանդես եկել՝ կոչ անելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ճկունություն ցուցաբերեն եւ վերադառնան բանակցությունների սեղանին: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ բանակցություններում առաջընթաց չարձանագրվելու դեպքում, բախումների հավանականությունը շարունակելու է աճել, եւ կողմերը կրելու են դրա ամբողջ պատասխանատվությունը: Ինչ են ակնարկում այս կերպ:

ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցեց քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ առաջինը ՝ ապրիլյան հայտնի դեպքերից ընկած ժամակահատվածում ոչ թե բանակցում էին խնդրի կարգավորման շուրջ, այլ բանակցային ֆորմատի շուրջ. «Այսինքն՝ բանակցությունների ընթացքում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի ձեռքբերումների մասին, դրանք ընդամենը պետք է հող նախապատրաստեին վերականգնելու բանակցային ֆորմատը: Հիմա համանախագահները կոչ են անում սկսել բանակցությունները, այստեղ մտահոգում է այն, թե որքանով են ապահովվել այն պահանջները կամ նախապայմանները, որ հայկական կողմը առաջ էր քաշում բանկցային գործընթացը վերսկսելու համար»:

Ըստ քաղաքագետի՝  պետք է ներդրվեին մեխանիզմներ, որոնք  ապագայում կանխեին այդ միջադեպերի կրկնությունը:

«Որքանով՝ տեղյակ եմ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել, իսկ ՝ որքանով է ճիշտ բանակցային ֆորմատը վերսկսել, որքանով դա  կծառայի նպատակին, դժվար է ասել: Ամեն դեպքում հույս կա, որ ընդամենն այդ խողովակի պահպանումը կարող է նպաստել կոնֆկլիկտի կագավորմանը»:

Նարեկ Գալստյանի գնահատմամբ՝ նոր բան համանախագահները չեն ասել, ասել են այն ինչն արդեն իսկ ասվել էր. «Մասնավորապես Կազանյան փաստաթղթի բովանդակությունը նորից նեկայացնում է մի փոքր վերաշարադրված: Նոր բան չկար: Ըստ իրենց՝  խնդիրն այն է, եթե չենք բանակցում ապա հավանական է իրար վրա կկրակեն, այս պրակտիկայում գիտենք, որ բանակցելն ընդհանրապես կապ չունի դրա հետ: Ապրիլից առաջ էլ էինք բանակցում, բայց տեսանք թե ինչ տեղի ունեցավ»:

Քաղաքագետի խոսքվ՝ ինչ-որ լուրջ տեղաշարժ առաջիկա ժամակահատվածում չի կարող լինել. «Ցավում եմ, միջադեպերը կկրկնվեն, համոզված եմ դրանում`  հաշվի առնելով վերջին միտումները ապրիլից հետո, հատկապես մայիս-հունիս ամիսներից հետո: Ադրբեջանի մոտեցման մեջ փոփոխությունը բացակայում է, քանի որ արվում են առաջարկներ, որոնք հայկական կողմը ներկայացրել է տեխնիկական միջոցների  մասով, այսինքն՝ հատուկ մեխանիզմեր են կիրառում նաև ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի իրավասությունների ընդլայնում: Ադրբեջանն այդ բաները չի ընդունում: Իր համար անցանկալի է սահմանի վերահսկաողության մեխանիզմների ամրապնդումը, հետևաբար նա դեռ նպատակ ունի այդ միջադեպերը օգտագործել ինչ-ինչ նպատակներով»:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս