Հարց քաղաքացիներից` գույքահարկի փոփոխությո՞ւն է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ գույքահարկի փոփոխություններ պետք է լինեն: Ուզում եմ իմանալ, թե ի՞նչ փոփոխություն է վերջինս ենթադրում իրենից, եւ ինչքա՞ն է բարձրանալու գույքահարկի վճարը:

Ալինա Մանուկյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ա. Մանուկյանի հարցին՝ տեղեկացնում ենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ շրջանառության մեջ դրված չէ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը վճարում են իրենց հաշվառման վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման վայրի բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը ՀՀ տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե: Ի դեպ, ֆիզիկական անձանց համար գույքահարկի վճարման ժամկետը հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ն է:




Լրահոս