ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

«Պատանի հանդիսատես»-ի շենքի տանիքն ամբողջությամբ սառցապատված է: Հավանաբար այս իրավիճակն այնքան է անհանգստացրել աշխատակիցներին, որ նրանք որոշել են այսպիսի մի գրություն փակցնել, որով տեղեկացնում են անցորդներին զգուշանալ վտանգից:

 

 

 
ՀԱՐՑ. Ծնվել է իմ 3-րդ երեխան, եւ ես ուզում եմ իմանալ՝ 3-րդ երեխայի ծնվելու դեպքում ես՝ որպես բազմազավակ մայր, կարո՞ղ եմ ամսական նպաստ ստանալ: Եթե ոչ, խնդրում եմ ասեք՝ ինչո՞ւ:

Քրիստինե Քոչարյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական բյուջեի միջոցներից պարբերաբար տրամադրվող նպաստներից է ընտանեկան նպաստը, որը տրամադրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող ընտանիքին նրա անապահովության հիմքով: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի անապահովության բնութագրիչների՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամուտ, ընտանիքի կազմ, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական վիճակ եւ այլ պայմանների հիման վրա:
Օրենքի 14-րդ հոդվածով սահմանված է, որ ընտանեկան նպաստի չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող եւ ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:
Ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է՝ ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակավայրից, ընտանիքի՝ 18 տարին չլրացած անդամների թվից՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
Տեղեկացնում եմ նաեւ, որ յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը սահմանում է ընտանեկան նպաստի բազային մասի եւ 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելման չափերը:
Քաղաքացի Ք. Քոչարյանին խորհուրդ է տրվում դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, ներկայացնել ընտանիքի անապահովության բնութագրիչների վերաբերյալ հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն, հաշվառվել Համակարգում, որից հետո անապահովության միավորին համապատասխան՝ կորոշվի նրա ընտանիքի ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը եւ տրամադրվող նպաստի չափը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ նշանակված նպաստի գումարը նպաստառուի կողմից ժամանակին չպահանջվելու դեպքում դիմումը ներկայացնելուց անցած ժամանակի համար վճարվում է ոչ ավելի, քան մեկ տարվա համար:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ բնակելի տարածք, որը գրավադրված է: Ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք պահպանվում է բնակելի տարածության անհատույց օգտագործման իմ իրավունքը բռնագանձում տարածելու դեպքում:

Գառնիկ Դանիելյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց եւ այդ գույքն իրացնելուց հետո գրավատուն ու բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձինք տան (բնակարանի) uեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ ամuվա ընթացքում ազատել զբաղեցրած բնակելի տարածությունը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 272-րդ հոդված)

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գրավ դրված բնակելի բնակարանն իրացվելիu գրավ դրված տանը կամ բնակարանում մինչեւ հիփոթեքի պայմանագիր կնքելը բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմաններով բնակվող անձինք ենթակա չեն վտարման, եթե այլ բան նախատեuված չէ պայմանագրով:




Լրահոս