ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանն իշխանությունը փոխանցում է Կարապետյանի՞ն. ինչու է նա խուսափում հանդիպել քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ գլխավորությամբ վարչապետ Կարեն Կարապետյանի, երեկ մեկնարկեց իր մարզային քարոզչական արշավը: Վարչապետն այցելեց Արմավիրի մարզի մի քանի համայնքներ, որտեղ բնակիչների հետ հանդիպումների ընթացքում պատասխանեց նրանց հուզող հարցերին:

«Ներեղություն ենք խնդրում, որ Ձեզ տոն օրով Ձեր տնից կտրել ենք, խնդրել ենք, որ գաք, որպեսզի հանդիպենք եւ զրուցենք»,- նման նախաբանով սկսելով հանդիպումը՝ վարչապետը քաղաքացիներին ներկայացնում էր հանդիպումն անցկացնելու իր բանաձեւը. «Առաջարկում եմ՝ ես հակիրճ ներկայացնեմ՝ ինչպես ենք մենք պատկերացնում, երկիրը ինչպես ենք կառուցելու, մեր խնդիրները ինչպես պետք է լուծենք, որոնք են մեր թիմի առավելությունները, թույլ կետերը, ինչպես ենք մենք մեր թույլ կետերը ուղղելու եւ, ընդհանրապես, ինչ տեսլական ունենք: Եվ երկրորդ տարբերակը՝ լսենք ձեզ հուզող հարցերը, ինչ պետք է մենք անենք, որ չենք անում, ինչն ենք սխալ անում ու այս հարց ու պատասխանի տեսքով կշարժվենք առաջ: Եվ գուցե ես այդ ժամանակ ավելի շատ հնարավորություն կունենամ ձեզ հուզող հարցերին պատասխանել»,- հանդիպման ընթացքը սահմանեց ՀՀԿ-ին քարոզող վարչապետն ու անցավ գործի:

Նկատենք, որ ՀՀԿ-ն իր մարզային քարոզչական աշխատանքները կատարելու համար սպասեց այնքան, մինչեւ Կարեն Կարապետյանը Բիշքեկից վերադարձավ: Ուշագրավ է, որ «փոփոխությունների սիմվոլի» դեմքով են ներկայանում նաեւ կուսակցության քարոզչական պաստառները, իսկ ահա Սերժ Սարգսյանը ավելի շատ մղված է երկրորդ պլան: Մինչդեռ հիշեցնենք, որ նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների քարոզչական արշավները Սերժ Սարգսյանն անցկացնում էր գրեթե միանձնյա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Վահագն Հակոբյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս