Շամիրամում սպանությունների մեջ մեղադրվող Թելման Քալաշյանը հայտնաբերվեց. որտեղ էր նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձերբակալվել է  Շամիրամի սպանդի մեջ մեղադրվող Թելման Քալաշյանը։ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է, թե ոստիկանության եւ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների ծառայողների իրականացրած համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում այսօր՝ օգոստոսի 25-ին Արմավիրի մարզում հայտնաբերվել է օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Վազիրի Քալաշյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Քալաշյանը ներխուժել էր այդ գյուղի հանդիսությունների սրահ և կրակ բացել, որը հետևանքով զոհվել էր չորս մարդ:




Լրահոս