Ովքեր են ավտոբուսի` ծովն ընկնելու հետևանքով զոհված հայերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ այսօր Կրասնոդարի երկրամասում բանվորների տեղափոխող ավտոբուսը ծովն է ընկել. 16 մարդ է զոհվել, 24-ին հաջողվել է փրկվել, ևս 3-ի ճակատագիրն անհայտ է: Զոհերի մեջ երկու հայ կա:

Կրասնոդարի երկրամասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհերի նախնական անվանացանկը հրապարակվել է, որտեղ հայկական 2 ազգանուն կա: 17 զոհերի անվանացանկում կա Բուգուդյան Ս., Բուգուդյան Ա. ազգանունը:

Նախնական տվյալներով` բանվորներով լի ավտոբուսը ջուրն է ընկել ճանապարհային երթեւեկության կանոնները չպահպանելու կամ արգելակների անսարքության պատճառով:




Լրահոս